ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Բուլղարիայի Կազանլիկ քաղաքում գտնվող հրազենի և զինամթերքի «Արսենալ» գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հայտնի է երեք մարդու մահվան մասին։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բուլղարիայի ազգային հեռուստատեսությանը (BNT):
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և երեք վիրավորի մասին։
Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11:00-ի սահմաններում, այն պահեստում, որտեղ հրավառ նյութեր են պահվել։
«24 ժամ» հրատարակությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ երկու պայթյուն է եղել, որի հետևանքով ծխի սև ամպ է առաջացել։
Պարբերականի տեղեկություններով՝ երեք կին հոսպիտալացվել են, գործարանի ևս երկու աշխատակցի որոնումները շարունակվում են։