ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկակա նբնագավառն ընտրած դիմորդներին տարկետման իրավունք տրամադրել։
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում ու կից օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծն այսօր ԱԺ–ին ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։
«Այսուհետ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով մասնագիտություններում կառավարությանը տրվում է լիազորություն սահմանելու բուհերի և մասնագիտությունների ցանկ, որտեղ կարող են ընդունվել դիմորդները` ստանալով տարկետման իրավունք»,– ասաց Դումանյանը։
Ընդ որում, տարկետման իրավունք առաջարկվում է սահմանել ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի դիմորդների համար։
Տարկետման իրավունք վերապահող մասնագիտությունները կառավարությունը պետք է ընտրի ըստ այդ պահին առկա գերակայության ու անհրաժեշտության։
Ըստ Դումանյանի` փոփոխության նպատակն է, որպեսզի պետությանն անհրաժեշտ մասնագիտություններով որակյալ կադրեր ունենա։