Բաքուն ձգտում է Կասպից ծովի և Թուրքիայի միջև կապ հաստատել ՀՀ տարածքով. իրանցի պաշտոնյա

Թեհրանում կարծում են, որ Ադրբեջանին առևտրային և էներգետիկ միջանցք է պետք դեպի Թուրքիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik․ Ադրբեջանը ցանկանում է առևտրային և էներգետիկ միջանցք ստանալ Կասպից ծովից դեպի Թուրքիա։ Իրանական ILNA գործակալությանը տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի գործակալության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին։ Այդպես է նա բացատրել է այն տրամաբանությունը, որով Բաքուն ձգտում է հասնել արտատարածքային միջանցքի Հայաստանի տարածքով` դեպի Նախիջևան։
«Ադրբեջանը ձգտում է, որ Նախիջևանի ուղղությամբ միջանցքը չվերահսկվի Հայաստանի կողմից։ Ադրբեջանը ցանկանում է պահպանել իր կապը Նախիջևանի հետ առանց որևէ խոչընդոտի և երկարաժամկետ երաշխիքների։ Նրա ծրագրում է նաև էներգետիկ առևտրային միջանցք ստեղծել Կասպից ծովից դեպի Թուրքիա», - ասել է Հեդայաթին։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ ներկայիս իրավիճակը դժվար թե երկար պահպանվի, ուստի Թեհրանում պետք է պատրաստ լինեն ցանկացած սցենարի:
Ի՞նչ կլինի, եթե հայ–ադրբեջանական սահմանին տեղակայվեն Իրանին «չսիրող» երկրների դիտորդները