Ասուլիս. Հայաստանում առաջին անգամ կանցկացվի ռուսական բուհերի ցուցահանդես

Առաջին անգամ Հայաստանում՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 6-7-ը կանցկացվի ռուսական բուհերի «Կրթությունը Ռուսաստանում. Երևան-2022» ցուցահանդեսը:
Sputnik
Ցուցահանդեսում իրենց կրթական ծրագրերը կներկայացնեն ռուսական ամենապահանջված և հանրաճանաչ բուհերը:
Բացի այդ, Երևանում գործող Ռուսական տունը (Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը) արդեն սկսել է ամենամյա կրթական ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող ռուսները հնարավորություն են ստանում անվճար ընդունվել ռուսական բուհեր:
Հոկտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ցուցահանդեսի հետ կապված ու այլ հարցերին կպատասխանեն Երևանում Ռուսական տան կրթական ծրագրերի համակարգողներ Տատյանա Դրոնսկայան և Սոֆի Աճեմյանը:
Ասուլիսը կհեռարձակվի նաև VK-ում և Rutube-ում:
Հարցերը կարող եք ուղարկել նաև v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեին, ինչպես նաև կարող եք գրել @Vardan_Aloyan Telegram ալիքով: Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։
Հասցե՝ ք. Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես-կենտրոնի շենք, 4-րդ հարկ։