Արարատ Միրզոյանը և Ռաֆայել Գրոսին կհանդիպեն. հայտնի է օրակարգը

Ռաֆայել Մարիանո Գրոսի. Արխիվային լուսանկար
Այցի շրջանակներում Գրոսին ԵՊՀ ուսանողների համար դասախոսությամբ հանդես կգա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսին հոկտեմբերի 4-ին Հայաստանում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Գրոսին Հայաստան կժամանի Միրզոյանի հրավերով։
«Նա Հայաստանում կգտնվի հոկտեմբերի 4-5-ը։ Այցի շրջանակներում Գրոսիին կընդունեն ՀՀ նախագահը, վարչապետը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, առողջապահության նախարարները»,– ասված է հաղորդագրությունում։
ՄԱԳԱՏԷ–ն գալիս է Հայաստան. ի՞նչ է հայտնի Հայկական ԱԷԿ–ի աշխատանքի մասին
Նշվում է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենը կայցելի նաև Հայկական ատոմային էլեկտրակայան, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, ինչպես նաև դասախոսությամբ հանդես կգա ԵՊՀ ուսանողների համար։