Ամուրյան վագրն ու կոմոդյան վիշապը. կենդանիների անհետացող տեսակների լուսանկարները

Հոկտեմբերի 4-ին ամբողջ աշխարհում նշվում է Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը։
Sputnik
Կենդանիների պաշտպանության համաշխարհային օրը նշելու որոշումն ընդունվել է 1931 թվականին Ֆլորենցիայում (Իտալիա) բնության պաշտպանության շարժման կողմնակիցների միջազգային կոնգրեսում:
Կարմիր գրքի նոր խմբագրությունը, որը հաստատվել է 2020 թվականի ապրիլի 2-ին, պարունակում է հազվագյուտ և անհետացող կենդանիների ցուցակները։ Այն ներառվել են 29 նոր տեսակի թռչուններ և 14 տեսակի կաթնասուններ:
Կովկասյան ընձառյուծը հորանջում է ու քնի պատրաստվում Սյունիքի լեռներում. տեսանյութ
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) վերջին զեկույցում ասվում է, որ 1970 թվականից ի վեր կաթնասունների, թռչունների, երկկենցաղների, սողունների և ձկների պոպուլյացիաների թվաքանակը կրճատվել է միջինում 68 տոկոսով:
Ամենամեծ կորուստները՝ 94 տոկոս, կրում են Լատինական Ամերիկայում ապրող վայրի տեսակները։ Աֆրիկայում պոպուլյացիաները նվազել են 65 տոկոսով, Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում` 45 տոկոսով, Հյուսիսային Ամերիկայում` 33 տոկոսով, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում` 24 տոկոսով:
2 / 18

Ընձառյուծը Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի շրջանում կենդանիների հազվագյուտ տեսակների վերարտադրության կենտրոնում

5 / 18

5-ամյա ամուրյան էգ վագրը Կրասնոյարսկի «Ռոյ ռուչեյ» ֆլորայի և ֆաունայի ազատավանդակում

11 / 18

Աշխարհի ամենահազվագյուտ կռունկի զույգն ու նրանց 11 օրական ճուտիկը Լուիզիանա նահանգում

17 / 18

Ամերիկյան կոյոտը Մոսկվայի կենդանաբանական այգու անհետացող տեսակների կենտրոնում

Խոսրովի անտառի կովկասյան ընձառյուծը կրկին տեսանկարահանվել է