ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմն այսօր հայկական կողմին է վերադարձրել 17 հայ ռազմագերիների: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչությունը հրապարակել է նրանց անունները.
1.
Մկրտչյան Շահեն Հովհաննեսի,2.
Ջիլավյան Կարեն Սարգսի,3.
Կարապետյան Էրիկ Գարիկի,4.
Կարապետյան Սասուն Հրաչիկի,5.
Հովեյան Մեսրոպ Արթուրի,6.
Մխիթարյան Վրեժ Գոռի,7.
Կարապետյան Դավիթ Արմենի,8.
Գևորգյան Ռաֆայել Արամի,9.
Ֆարոյան Ալեքսան Սուրիկի,10.
Ղուբաթյան Հրաչյա Էդվարդի,11.
Գիժլարյան Վահե Արտակի,12.
Եգանյան Քաջիկ Արամայիսի,13.
Շահինյան Տիգրան Էդգարի,14.
Գրիգորյան Սերյոժա Աբրահամի,15.
Եթումյան Վահագն Ալբերտի,16.
Խաչատրյան Գոռ Արամի,17.
Սայադյան Հենրիկ Կարենի։ՊՆ–ի հաղորդագրության համաձայն` Ադրբեջանը գերիներին վերադարձրել է ԱՄՆ–ի միջնորդությամբ։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ թվիթերյան իր էջում գրել էր, որ արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Նրա խոսքով` առաջին դեպքը մայիսին էր, երբ Ադրբեջանը Բրյուսելում էր նման խոստում տվել։
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ հայտնել է, որ 17 հայ ռազմագերիներին ազատ արձակելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ տանը տեղի ունեցած` ՀՀ–ի և Ադրբեջանի ԱԽ նախագահների հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Ադրբեջանն այս տարի 4 անգամ է հայ գերիների փոխանցել հայկական կողմին։
Փետրվարի սկզբին Բաքուն վերադարձրեց 8 զինվորականի, մայիսի վերջին արտահանձնեց ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովին, որը մեկ ամիս առաջ էր հայտնվել ադրբեջանական տարածքում: Սեպտեմբերի 8-ին ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձան 5 ռազմագերիներ։
ՄԻԵԴ–ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի 27-ին հայտնել էր, որ Ադրբեջանում պահվում է շուրջ 8 տասնյակ հայ գերի, որոնց Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես չեն ընդունում։