Ճապոնիան մտադիր է խաղաղության պայմանագիր կնքել ՌԴ-ի հետ. Կիսիդա

Ճապոնիայի վարչապետ
Ճապոնիայի կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել խորհրդարանի արտահերթ նստաշրջանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ։
Նշվում է, որ հոկտեմբերի 3-ին մեկնարկել է Ճապոնիայի խորհրդարանի 210-րդ արտահերթ նստաշրջանը:
«Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով ռուս-ճապոնական հարաբերությունները բարդացել են, սակայն մենք հավատարիմ ենք մնում տարածքային խնդրի լուծման ու խաղաղության պայմանագրի կնքման ուղեգծին», - ասել է Կիսիդան:
Հիշեցնենք` 2022 թվականի մարտին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվան հրաժարվում է Ճապոնիայի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններից, դադարեցնում է Ճապոնիայի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու կարգը, հարավային Կուրիլյան կղզիներում համատեղ տնտեսական գործունեություն ծավալելու շուրջ երկխոսությունը։ Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանն այդ որոշումը ցավալի ու անընդունելի էին համարել: