Tesla–ի բաժնետոմսերն ընկել են այն բանից հետո, երբ Մասկը խոսել է ՌԴ–ի և Ուկրաինայի մասին

Մասկը թվարկել է «ուկրաինա-ռուսական աշխարհի» չորս կետերը և օգտատերերին առաջարկել իրենց վերաբերմունքն արտահայտել նախագծի նկատմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկն Ուկրաինայում հակամարտության կարգավորման իր տեսլականն է առաջարկել՝ պահպանելով Ղրիմը Ռուսաստանի կազմում և Դոնբասում, Խերսոնի և Զապորոժիեի մարզերում ՄԱԿ-ի հսկողության ներքո կրկնակի հանրաքվեներ անցկացնել։
«Մեծ հավանականությամբ` ի վերջո ելքը հենց այդպիսին կլինի։ Հարցն այն է, թե մինչ այդ քանի մարդ կզոհվի»,- գրել է նա Twitter-ում։
Մասկը «ուկրաինա-ռուսական աշխարհի» չորս կետ է թվարկել և օգտատերերին առաջարկել արտահայտել իրենց վերաբերմունքը նախագծի վերաբերյալ: Գործարարի հետ առայժմ համաձայն է հարցման մասնակիցների 58,7 տոկոսը, դեմ է արտահայտվել 41,3 տոկոսը:
Ծրագիրը ենթադրում է «Բռնակցված տարածաշրջաններում կրկնակի քվեարկություն` ՄԱԿ–ի դիտորդությամբ, Ղրիմի պահպանումը «որպես Ռուսաստանի ֆորմալ մաս», ինչպես եղել է 1783 թվականից (մինչև Խրուշչովի սխալը)», Ղրիմի ջրամատակարարման երաշխիքներ և Ուկրաինայի չեզոք կարգավիճակ:
Հետաքրիր է, որ Մասկի այդ առաջարկից հետո Tesla–ի բաժնետոմսերի գինն ընկել է գրեթե 9 տոկոսով։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-