Ռուսաստանին ԱԹՍ–ներ չեն փոխանցվել. Իրանի ԱԳՆ

Երկրի ԱԳՆ-ում ընդգծել են, որ Իրանը չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղեգիծ է պահպանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին այսօր հերքել է ռուսական կողմին Ուկրաինայի հետ հակամարտության մեջ օգտագործելու նպատակով անօդաչու թռչող սարքեր փոխանցելու մասին լուրերը: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Իրանը չհիմնավորված է համարում Ուկրաինայի հետ պատերազմում օգտագործելու նպատակով Ռուսաստան անօդաչու սարքերի մատակարարման մասին հրապարակված հաղորդագրությունները և չի հաստատում դրանք»,-ասել է Քանանին, որի խոսքը հրապարակվել է Իրանի ԱԳՆ–ի Telegram ալիքում:
Քանանին ընդգծել է, որ Իրանը չեզոքության վրա հիմնված քաղաքական ուղեգիծ է պահպանում։ Նրա խոսքով՝ Թեհրանը հավատարիմ է այն տեսակետին, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև տարաձայնություններն անհրաժեշտ է լուծել քաղաքական ճանապարհով:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։