ՌԴ աստղագետները Երկրին մոտեցող աստերոիդ են հայտնաբերել․ լուսանկար

Աստերոիդ
Գիտնականների կարծիքով՝ աստերոիդն առայժմ վտանգ չի ներկայացնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի մասնագետները Երկիր մոլորակին մոտեցող նոր աստերոիդ են հայտնաբերել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Կելդիշի անվան Կիրառական մաթեմատիկայի ինստիտուտին:
«Հոկտեմբերի 1-ի գիշերը Ռուսաստանի հարավում գտնվող երկու աստղադիտարանները Երկիր մոլորակին մոտեցող նոր աստերոիդ են հայտնաբերել։ Կես կիլոմետրանոց փոքր մոլորակը Արեգակի շուրջը պտտվում է 3,44 տարի ժամանակահատվածով և տեսանելի ապագայում վտանգ չի ներկայացնում Երկրի համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանցի մասնագետները կարողացել են լուսանկարներ ստանալ Կոչևանչիկ համայնքում և Կուբանի պետական համալսարանում տեղադրված աստղադիտակների օգնությամբ։
Հոլիվուդյան կինոնկարները՝ իրականություն. աստերոիդի ուղեծիրը փոխելու առաջին փորձը