ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Ներկա պայմաններում Ճապոնիայի և Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններն անհնար են։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ չնայած Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով Ռուսաստանի հետ բարդ հարաբերություններին, Ճապոնիան հավատարիմ է տարածքային խնդիրը լուծելու և Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու ուղեգծին։
«Անկասկած, նման պայմաններում խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցություններ վարելն անհնար է»,– ասել է Պեսկովը։
Նրա խոսքով` Ճապոնիան, ցավոք սրտի, հաստատուն տեղ է զբաղեցրել մի խումբ ոչ բարեկամ երկրների կողքին և ինքն է դարձել Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկիր։