Խերսոնցի գործակալին ձերբակալել են ՌԴ ԶՈւ–ի դեմ լրտեսության համար. ՌԴ ԱԴԾ

ՌԴ ԱԴԾ-ն
Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգողին տեղեկատվությունը փոխանցվել է բջջային մեսինջերի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Խերսոնի բնակիչը ձերբակալվել է ուկրաինական հետախուզության համար աշխատելու մեղադրանքով. նա տվյալներ է փոխանցել ՌԴ ԶՈւ տեղակայման և տեղաշարժերի մասին, որոնք այնուհետև օգտագործվել են ռուսական զորքերին հարվածներ հասցնելու համար, հաղորդում է ՌԴ ԱԴԾ-ն:
«Պարզվել է, որ Խերսոնի 28-ամյա բնակիչը 2021 թվականին հավաքագրվել է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից և Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ակտիվորեն օգտագործվել է նրանց կողմից՝ ՌԴ զինված ուժերի տեղակայման վայրերի, ստորաբաժանումների թվաքանակի, Խերսոնի մարզի տարածքում դրանց տեղաշարժի երթուղիների և օգտագործվող ռազմական տեխնիկայի ու սպառազինության տեսակների մասին տեղեկություններ հավաքելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի անվտանգության ծառայության համակարգողին տեղեկատվությունը փոխանցվել է բջջային մեսենջերի միջոցով։ ԱԴԾ-ի հայտարարության համաձայն՝ դրանքնախատեսված են եղել ՌԴ ԶՈւստորաբաժանումների ուղղությամբ կրակային հարվածի ծրագրման և խոցման համար։