ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցն ավարտել է իր պաշտոնական այցն Ադրբեջան, հաղորդում է նախարարի մամլո ծառայությունը:
Նշվում է, որ այցը նվիրված էր «անվտանգության և քաղաքականության հարցերին և ուղղված էր պաշտպանության ոլորտում երկրների միջև համագործակցության ամրապնդմանը»:
Այցի ընթացքում նախարարը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Նախարար Գանցն ընդգծել է Իսրայելի և Ադրբեջանի միջև ռազմավարական հարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խաղաղության ու կայունության հասնելու ուղղությամբ աշխատանքները շարունակելու կարևորությունը: Գանցն անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին։