Ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանից. ՀԺ-ն 5 կետ է ներկայացրել

Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հանդիպումը Բրյուսելում. Արխիվային լուսանկար
ԶԼՄ–ն խոստացել է մոտ ապագայում ներկայացնել, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» թերթը, որի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։
1.
ԼՂ պաշտպանության բանակի լուծարում։
2.
ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով:
3.
Միջանցք Հայաստանի տարածքով։
4.
Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը)։
5.
Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով:
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ համապարփակ խաղաղության հասնելու համար պետք է հասցեագրել այս հարցերը: Հասցեագրել՝ տվյալ դեպքում նշանակում է կա՛մ բավարարել պահանջները, կա՛մ գտնել փոխզիջում, կա՛մ Ադրբեջանին ստիպել/համոզել հրաժարվել այդ պահանջներից: Կամ՝ գտնել այլ տարբերակ»,–գրում է թերթը:
Թերթը խոստանում է հաջորդիվ անդրադառնալ հարցին, թե ինչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը, ԵՄ-ն: