Հետաքրքված ենք ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով. Միրզոյան

Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ
Միրզոյանը Ժնևում հանդիպել է Լիվիա Լյոյի հետ և նրան ներկայացրել ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայկական կողմը հետաքրքված է ապօրինի ծագում ունեցող ակտիվների վերադարձի շվեյցարական փորձով: Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն` հավելելով, որ հանդիպումը կայացել է այսօր, Ժնևում։
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ
Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական վերջին լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ հատուկ ընդգծելով ուժի և ուժի կիրառման սպառնալիքով սեփական առավելապաշտական նկրտումներին հասնելու Ադրբեջանի որդեգրած քաղաքականության անընդունելիությունը:
Արարատ Միրզոյանը Ժնևում հանդիպել է Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Լիվիա Լյոյի հետ
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումը հյուրընկալելու համար և ներկայացրել տեղի ունեցած քննարկումները: