ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբեր – Sputnik. Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններին ՀԱՊԿ-ի մասնակցության հարցը չի քննարկվել։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը, գրում է Sputnik Ղազախստանը։
Նրա խոսքով ՝ Աստանան հաշվի է առնում պետությունների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխան հավասարությունը և խաղաղ գոյակցության սկզբունքները՝ միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան:
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտին հստակ գծված է կազմակերպության անդամ պետությունների միջազգայնորեն ճանաչված տարածքներով։ Իսկ հավաքական անվտանգությունն ապահովվում է այդ տարածքների սահմաններում։ Այնպես որ, ռուս-ուկրաինական հակամարտության գոտում ՀԱՊԿ-ի մասնակցության հարց օրակարգում չկա», - նշել է Սմադիյարովը։
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։