Հայաստանը ԵԱՏՄ-ում առաջատարն է փոխադարձ առևտրի աճի տեմպերով

Ռուսաստանն արևմտյան երկրների հետ փոխադարձ պատժամիջոցների ֆոնին կողմնորոշվում է դեպի բարեկամ երկրներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը ԵԱՏՄ երկրների շարքում առաջատարն է 2022 թվականի հունվար-հուլիսին փոխադարձ առևտրի աճի տեմպերով։ Այս մասին հայտնում է Եվրասիական զարգացման բանկի Telegram ալիքը։
Թվային վերահսկողությունը թույլ կտա պարզեցնել բեռնափոխադրումը ԵԱՏՄ–ի և Չինաստանի միջև. ԵՏՀ
ԵԱՏՄ երկրների տեսակարար կշիռը դրա առևտրի արժեքային ծավալում 2022թ.–ի հունվար–հուլիսին աճել է 2,7 տոկոսային կետով՝ մինչև 34,6 տոկոս:
Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեն, նշված ժամանակահատվածում Ռուսաստանի հետ առևտրի ծավալը կազմել է մոտ 2 մլրդ 92 մլն դոլար (+57,7% 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ), Բելառուսի հետ` մոտ 85,3 մլն դոլար (2,3 անգամ աճել է), Ղազախստանի հետ` 23,5 (2,7 անգամ աճ), Ղրղզստանի հետ` մոտ 2,1 մլն դոլար(+55,2%):
Աճը պայմանավորված էր քովիդային անկումից հետո վերականգնմամբ, մասամբ՝ արևմտյան երկրների հետ փոխադարձ պատժամիջոցների արդյունքում դեպի բարեկամ երկրներ Ռուսաստանի արտաքին առևտրի վերակողմնորոշմամբ։
ԵԱՏՄ-ՇՀԿ համաձայնագիրն ընդլայնել է ազգային արժույթներով հաշվարկների հեռանկարները
Հայաստանի արտաքին առևտրում Ռուսաստանի տեսակարար կշիռը աճել է` 30,8 տոկոսից հասնելով 32,9 տոկոսի, Բելառուսինը՝ 0,9 տոկոսից 1,3 տոկոսի, Ղազախստանինը՝ 0,2 տոկոսից 0,4 տոկոսի: