Չեխիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի տարածքը

Չեխիայի քաղաքացիներին ԱԳՆ–ն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Ռուսաստան ուղևորություններից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. ՌԴ-ում անվտանգության հետ կապված իրադրության հնարավոր վատթարացման կապակցությամբ Չեխիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանի տարածքը և ձեռնպահ մնալ Ռուսաստան ուղևորություններից։ Այս մասին ասվում է դիվանագիտական գերատեսչության հայտարարության մեջ, որը հրապարակվել է Չեխիայի ԱԳՆ–ի կայքում:
«ՌԴ-ի կողմից Ուկրաինայում շարունակվող ռազմական ներխուժման և ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների համար Ռուսաստանում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման հնարավոր սպառնալիքի հետ կապված` Չեխիայի քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Ռուսաստան ուղևորություններից, հաղորդել է ՏԱՍՍ-ը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել մի շարք երկրների դեսպանատներ և արտաքին քաղաքական գերատեսչություններ:
ՌԴ-ում Իտալիայի դեսպանատունը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին լքել երկիրը
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 221-րդ օրը։