Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Ադրբեջանցիներն ականանետերով և խոշոր տրամաչափի զենքերով կրակել են հայկական դիրքերի վրա

Հայկական կողմից կորուստներ չկան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 3-ին ժամը 21:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներн ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
«ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից կորուստներ չկան»,–գրել է ՊՆ խոսնակը:
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Հայաստանի դեմ ադրբեջանականհարձակման հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ, որից 197-ը զինծառայողներ են, իսկ 4-ը` քաղաքացիական անձինք։