ՀՀ ազգային փոքրամասնությունները մեր բնակչության անքակտելի մասն են. Փաշինյանը ուղերձ է հղել

Եզդիական տաճար Արմավիրի մարզում
Հայաստանում ապրում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, հույներ, հրեաներ, ասորիներ, գերմանացիներ և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օրը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: ՀՀ տոների և հիշատակի օրերի ցանկում ամրագրվել է 2021 թվականին։
«Հայաստանի ազգային փոքրամասնությունները, որպես աշխարհի ազգությունների ընտանիքի մի հատված, մեր բնակչության անքակտելի մասն են կազմում, որոնք իրենց ինքնության առանձնահատկություններով հարստացնում են Հայաստանը: Ամրագրելով այս օրը մեր երկրի տոների ցանկում, միտում ունենք դրանով ևս հասարակության ուշադրությունը հրավիրել մեր երկրի փոքրաթիվ, բայց կարևոր հատվածի՝ կողք կողքի ապրող տարբեր ազգությունների ներկայացուցիչների, իրենց ինքնության, խնդիրների ճանաչման և լուծման վրա»,– ասված է ուղերձում:
Արզնիում ավարտվել է ասորական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու վերակառուցումը
Հավելենք, որ Հայաստանում ապրում են բազմաթիվ ազգերի ներկայացուցիչներ՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, հույներ, հրեաներ, ասորիներ, գերմանացիներ և այլն։
Նրանց մեծ մասը ներկայացված է Ազգային ժողովում. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկով (ռուս), Ռուստամ Բաքոյան (եզդի), Կնյազ Հասանով (եզդի), «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևա (ասորի)։