ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել:
Տեղեկությունը հայտնում են ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում։
Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Արմեն Գրիգորյանն այցելել էր ԱՄՆ։