Դոնեցկում նախորդ մեկ օրում գնդակոծությունից յոթ մարդ է զոհվել

Արխիվային լուսանկար
ԴԺՀ-ի պաշտպանության շտաբը հայտնել է ՈւԶՈւ-ի ռմբակոծության հետևանքով մեկ օրում յոթ զոհի և 10 տուժածի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik. Յոթ խաղաղ բնակիչ զոհվել է, ևս տասը վիրավորվել են անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինական զորքերի կողմից Դոնեցկի ժողովրդական Հանրապետության տարածքի գնդակոծության հետևանքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հանրապետության տարածքային պաշտպանության շտաբին։
«Նախորդ 24 ժամում հոկտեմբերի 1-ի ժամը 08:00-ից մինչև հոկտեմբերի 2-ի ժամը 08:00-ն ՈւԶԿ-ի (Ուկրաինայի զինված կազմավորումների - խմբ.) կողմից Դոնեցկի ժողովրդական Հանրապետության տարածքում զոհվել է յոթ մարդ, ևս տաս խաղաղ բնակիչ վիրավորվել է»,-ասվում է շտաբի Telegram-ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 220-րդ օրը։