ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի անձնական տվյալների արտահոսք է եղել համացանց։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Գործակալության տվյալներով, արտահոսքի մեղավորները հաքերներն են, որոնք Մեծ Բրիտանիայի վարչապետի բջջային համարներից բացի ցանց են նետել կառավարության ևս 25 անդամների տվյալները: Դրանք հրապարակվել են հաքերների փակ կայքում։ Այնտեղ նշվում են պաշտպանության նախարարի, արտաքին գործերի նախարարի և ներքին գործերի նախարարի համարները։ Յուրաքանչյուր ցանկացողին հաքերները վաճառում են հետաքրքրող համարները 6,49 ֆունտով (մոտ 10 դոլար)։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտարարել է հետաքննություն սկսելու մասին նշելով, որ հրապարակված տվյալների մի մասը վաղուց հնացել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ DNS էլեկտրոնիկայի ռուսական ցանցը հաստատել է հաճախորդների և աշխատակիցների անձնական տվյալների արտահոսքը: