Վատ եղանակի կանխատեսում, նոր ավտոկայանի կառուցում. Նիկոլ Փաշինյանը նիստ է անցկացրել

Նիկոլ Փաշինյան
Ներդրումային կոմիտեի նիստում քննարկվել են մի քանի նախագծերի իրականացման հնարավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի 2-րդ նիստը: Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
Փաշինյանին է ներկայացվել վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգ հիմնելու ներդրումային ծրագիրը։
«Վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների կանխատեսման և վաղօրոք նախազգուշացման համակարգ հիմնելու համար անհրաժեշտ կլինի 3,68 մլրդ դրամ, որով նախատեսվում է ձեռք բերել 3 դոպլերային ռադիոլոկատորներ: Ակնկալվում է, որ արդյունքում մեծ ճշգրտությամբ կկանխատեսվեն հորդառատ տեղումները, կարկուտը, փոթորկային քամին, ամպրոպը»,– ասված է հաղորդագրության մեջ։
Մեկ այլ նախագիծ էլ վերաբերել է Հանրապետական գիտաբժշկական գրադարանի արդիականացմանը, որի արժեքը կազմում է 589 մլն դրամ: Նախատեսվում է վերանորոգել գրադարանի վարչական շենքը, նոր մասնաշենք կառուցել, տեխնիկա ու ծրագրային ապահովում ձեռք բերել։
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի 2-րդ նիստը
Ներկայացվել է նաև «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի՝ կոնցեսիոն կառավարման հանձնելու ծրագիրը: Այն գնահատվում է 5 մլրդ 848 մլն դրամ: Ծրագրով նախատեսվում է «Հայավտոկայարան» ՓԲԸ բալանսում գտնվող 26 ավտոկայարանային համալիրների վերակառուցում և նոր ավտոկայարանի կառուցում Երևանում:
Փաշինյանը հանձնարարել է քննարկումների ընթացքում ներկայացվող առաջարկությունները բերել վերջնական տեսքի և ներկայացնել կառավարություն:
Տոհմային ֆաբրիկան վերջապես կլուծի Հայաստանում մսի և ձվի արտադրության պարբերական խնդիրը