ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Վալերի Հովհաննիսյանը Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել։ Տեղեկությունը հայտնում է «Արարատ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։
Վալերի Հովհանիսյանը 2019/2020 մրցաշրջանում եղել է «Արարատի» գլխավոր մենեջերը։
«Մեծ ուրախությամբ եմ վերադառնում Հայաստանի ամենաանվանի և ճանաչված ակումբ: Կարծում եմ, որ ակումբում կա բավականաչափ պոտենցիալ սպորտային արդյունքները բարելավելու համար, և ակումբի բոլոր աշխատակիցների հետ պետք է ամեն օր աշխատենք «Արարատ» ակումբի անունը բարձր պահելու համար»,- նշված է հաղորդագրությունում։
Վալերի Հովհաննիսյանը նախկինում ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Հայաստանի և Ռուսաստանի մի քանի ակումբներում։