Ուելսում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել և անկախություն պահանջել

Կնոջ ձեռքին Ուելսի դրոշն է
Ակցիայի մասնակիցների թվում է եղել նաև բրիտանացի դերասան Ջուլիան Լյուիս Ջոնսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Քարդիֆի հազարավոր բնակիչներ ցույցի են դուրս եկել հանուն Ուելսի անկախության։ Տեղեկությունը հայտնում է «Wales Online» կայքը։
Նշվում է, որ ակցիան սկսվել է կեսօրին Ուելսի մայրաքաղաքի կենտրոնում։ Մասնակիցները շրջել են դրոշներով ու «Անկախություն» գրությամբ պաստառներով։
Կայքի տվյալներով՝ ակցիայի մասնակիցների թվում է եղել նաև բրիտանացի դերասան Ջուլիան Լյուիս Ջոնսը, որը նկարահանվել է «Գահերի խաղը» հայտնի սերիալի «Վիշապի տունը» փրիքվելում: Նա ելույթ է ունեցել ցուցարարների առջև:
Ուելսի հյուսիսում գտնվող Ռեքսեմ քաղաքում համանման ցույց է անցկացվել հուլիսին: Այդ ժամանակ ակցիային մասնակցել է մոտ 8 հազար մարդ։
Մեծ Բրիտանիան օգնություն է առաջարկել «Հյուսիսային հոսքերի» պայթյունները հետաքննելու համար