Սևաստոպոլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել

Ինքնաթիռ
Հրդեհը հաջողվել է արագ մարել, օդանավակայանը չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Սևաստոպոլում՝ «Բելբեկ» օդանավակայանում, ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով քաղաքապետ Միխայիլ Ռազվոժաևին։
«Փրկարարների տվյալով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել։ Այժմ տեղում աշխատում են հրշեջները։ Խնդրում ենք հանգստություն պահպանել»,- գրել է նա Telegram-ի իր ալիքում։
Սևաստոպոլում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել
Ավելի ուշ նա ավելացրել է, որ հրդեհը հաջողվել է արագ մարել, օդանավակայանը չի տուժել։
Բուլղարիայում Սու-25 ռազմական ինքնաթիռ է կործանվել