ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպանը հայտարարել է, որ ինչ-որ մեկն օգտագործում է իր «deepface»-ը

Մայքլ Մաքֆոլ
Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպանը «ռուսական նոր զենք» է հայտնաբերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի– Sputnik. ՌԴ-ում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մաքֆոլը հայտարարել է, որ ինչ-որ մեկն օգտագործում է իր «deepface»-ը Ուկրաինայի ջանքերը խափանելու համար: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նախկին դեսպանի՝ անհայտ անձինք օգտագործում են արհեստական բանականության գեներացված deepface-մոդելը, որն իր տեսքն ունի ու իր պես է խոսում. Կեղծ Մակֆոլի հետ կարելի է կապ հաստատել որոշակի հեռախոսահամարով։
«Դա ես չեմ: Դա պատերազմի ռուսական նոր զենքն է», - գրել է Մաքֆոլը Twitter-ում` ավելացնելով, որ չգիտի, թե ովքեր են չարագործները։
Նախկին դեսպանը նշել է, որ գուցե նրանք պարզապես խուլիգաններ են, սակայն նրանց տված հարցերն ակնհայտորեն ուղղված են Ուկրաինայի դիվանագիտական ու ռազմական քայլերի խաթարմանը:
Ավելի վաղ Մաքֆոլն արդեն հայտարարել էր, որ ինչ-որ մեկը, ներկայանալով դեսպանի անունից, կապ է հաստատել մի շարք ուկրաինացի պաշտոնյաների հետ:
ՆԱՏՕ-ին անդամակցելու ուկրաինական հայտն անակնկալ է եղել ԱՄՆ–ի համար. ԶԼՄ