«Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում վերանորոգված մասնաշենք կունենա

Նորքի տուն–ինտերնատում
Շենքային նոր պայմանները կբարելավեն շահառուների կենսապայմանները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. «Նորքի տուն-ինտերնատն» առաջիկայում կունենա վերանորոգված մասնաշենք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։
Տարեցների կեցության նոր պայմաններին ու շինարարական աշխատանքներին ծանոթանալու նպատակով տուն-ինտերնատ են այցելել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը։
Ներկաները վստահություն են հայտնել, որ շենքային նոր պայմանները կբարելավեն շահառուների կենսապայմանները, կբարձրացնեն մատուցվող ծառայությունների որակը։
Հիշեցնենք, որ տուն–ինտերնատի վերանորոգման աշխատանքներն իրականացնելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը հատկացրել է ավելի քան 97․7 մլն դրամ․ աշխատանքները նախատեսում են ավարտել մինչև նոյեմբերի կեսը։
Ի դեպ, այսօր Տարեցների միջազգային օրն է։