Մեծապես կարևորում ենք հայ-չինական հարաբերությունների շարունակական ամրապնդումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն ու Սի Ծինփինը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի առաջնորդին ու պետական խորհրդի նախագահին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Չինաստանի պես հուսալի գործընկերոջ հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու համագործակցության ընդլայնումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում առաջնահերթ կարևորություն ունեն Հայաստանի համար։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինին Չինաստանի կազմավորման 73-րդ տարեդարձի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել մեր երկրների միջև փոխգործակցության առավել խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների»,–ասված է Փաշինյանի ուղերձում, որը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
Միաժամանակ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել նաև Չինաստանի պետական խորհրդի նախագահ Լի Քեցյանին: Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է փոխադարձ կապերի վրա հիմնված հայ-չինական միջպետական հարաբերությունների շարունակական ամրապնդումը։
Արդյոք Հայաստանը պատրաստվում է դուրս գալ ՀԱՊԿ-ից․ մեկնաբանում է Փաշինյանը
Փաշինյանի խոսքով` 2 երկրների փոխհարաբերություններն օժտված են խորացման առավել մեծ ներուժով, ինչի մասին են վկայում միջազգային հարթակներում փոխաջակցության և համագործակցության բարձր մակարդակը, միջազգային օրակարգի տարաբնույթ հարցերի շուրջ համահունչ մոտեցումները:
Փելոսիի հայաստանյան այցը հակառուսական քայլ չէր․ Փաշինյան