Մարիամ Մկրտչյանն առաջին անգամ ընդգրկվել է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում

Մարիամ Մկրտչյան
Կանանց հավաքականի անդամներից 4 շախմատիստ է ընդգրկվել ՖԻԴԵ–ի վարկանիշային աղյուսակում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հոկտեմբերի դասակարգման աղյուսակը:
Կանանց դասակարգման աղյուսակում առաջին անգամ ընդգրկվել է Մ18 տարեկանների աշխարհի չեմպիոն հռչակված Մարիամ Մկրտչյանը: Նա 78-րդ տեղում է։
Կանանց հավաքականի անդամներից Էլինա Դանիելյանը 35-րդ տեղում է, Աննա Սարգսյանը` 68-րդ, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 72-րդ։ Կանանց դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող Հոու Յիֆան։
Ինչ վերաբերում է տղամարդկանց հավաքականին, ապա Գաբրիել Սարգսյանը 33-րդ հորիզոնականն է զբաղեցնում, Հայկ Մարտիրոսյանը` 64-րդը, իսկ Շանթ Սարգսյանը` 86-րդը: Առաջին հորիզոնականում աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենն է:
Վալերի Հովհաննիսյանը «Արարատ» ակումբի սպորտային տնօրեն է նշանակվել