Կատալոնիայում գիտափորձն ավարտվել է պայթյունով. տուժածների թվում 5 տարեկան երեխա կա

Գիտափորձի կազմակերպիչները խոստացել են օգնություն ցուցաբերել տուժածներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կատալոնիայի Ժիրոնա քաղաքի համալսարաններից մեկում գիտափորձն ավարտվել է պայթյունով, որից 18 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է «El Gerio»-ն։
Գիտափորձն իրականացնող տղամարդն ասել է, որ փորձել է մարդկանց ցույց տալ, թե ինչ է տեղի ունենում, երբ միախառնում են հեղուկ ազոտն ու տաք ջուրը։ Սակայն ինչ–որ պահի իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, պայթյունի հետևանքով տակառը մասնատվել է, բեկորները վնասել են մարդկանց։ Տուժածների թվում 5 տարեկան աղջնակ կա, որի վիճակը գնահատում են ծանր։
Ժիրոնայի համալսարանի ներկայացուցիչները, որոնք կազմակերպել են գիտափորձը, խոստացել են օգնություն ցուցաբերել տուժածներին: Կազմակերպիչները հայտարարել են նաև, որ արտակարգ պատահարի հանգեցրած փորձը համալսարանում հաճախ են կազմակերպում ու ցուցադրում հանրությանը, սակայն այս անգամ այն, ցավոք, ողբերգության է հանգեցրել։