Հայտնի է` ինչպիսի ԱԹՍ–ներ են հավաքելու Ուկրաինայի «Baykar» գործարանում

«Բայրաքթար» ԱԹՍ
Ուկրաինայում «Baykar» գործարանի ստեղծման աշխատանքները շարունակվում են` չնայած տեղի ունեցող իրադարձություններին, նախատեսավում է նոր մոդելներ թողարկել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Թուրքական «Baykar» ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը հայտարարել է, որ Ուկրաինայի «Baykar» գործարանում անօդաչու սարքերի «Bayraktar Akıncı» մոդել են թողարկելու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ուկրաինայի «Baykar» գործարանում կհավաքեն ինչպես «Bayraktar TB2» մոդելի ԱԹՍ–ներ, այնպես էլ բարձր ու հեռավոր թռիչքների համար նախատեսված «Bayraktar Akıncı» մոդելը, որը դեռ չի մատակարարվել Ուկրաինա», - Բայրաքթարի խոսքը մեջբերում է Еspreso.tv-ն։
Նրա խոսքով՝ Ուկրաինայում «Baykar» գործարանի ստեղծման աշխատանքները շարունակվում են` չնայած տեղի ունեցող իրադարձություններին, նախատեսավում է նոր մոդելներ թողարկել:
«Հնարավոր է` ԱԹՍ–ների ապագա մոդելներից մեկն ուկրաինական անվանում ունենա»,- նշել է Բայրաքթարը:
Կիևը «Բայրաքթարներից» քիմիական նյութեր փոշեցրելու սարք տեղադրելու հայց է ներկայացրել
Ավելի վաղ ուկրաինական զորքերի գլխավոր շտաբից հայտնել էին, որ երկրում պետք է սեփական «դրոնների բանակ» հայտնվի զինվորականներին օգնելու համար:
Թուրքիայում դեսպան Վասիլի Բոդնարը օգոստոսին ասել էր, որ «Baykar» ընկերությունը Ուկրաինայում «Bayraktar» հարվածային անօդաչու սարքերի արտադրության գործարան կկառուցի ու արդեն հողատարածք է գնել դրա համար: «Baykar» ընկերությունը ներկայացրել է Կիևի մարզում գործարանի կոնցեպտը` մակերեսը կլինի ավելի քան 30 հազար քառակուսի մետր, իսկ ուկրաինացի ինժեներների և տեխնիկների թիվը կգերազանցի 300-ը։
ՀԱՀ-ը ներկայացրել է իր հարվածային ԱԹՍ-ն` «Բայրաքթարի» մրցակիցը