ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հնարավոր է իր հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հոկտեմբերի սկզբին Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հնարավոր է, որ Փաշինյանի հետ հանդիպենք Պրահայում»,– ասել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով խորհրդարանում։
Էրդողանը Հայաստանին նաև կոչ է արել «ճիշտ օգտվել» հաշտեցման հնարավորությունից։
Հիշեցնենք` Էրդողանը Փաշինյանի հետ հնարավոր հանդիպման մասին առաջին անգամ խոսել էր սեպտեմբերի 22-ին։ Հայկական կողմը չէր բացառել այդ հանդիպման հնարավորությունը։