Դոնեցկում մեկ մարդ է զոհվել ուկրաինական զորքերի գնդակոծության հետևանքով

Ուկրաինական զորքի հրետակոծության հետևանքները. արխիվային լուսանկար
Ուկրաինական զինված ուժերի հրետակոծության հետևանքով զոհված տղամարդը 66 տարեկան էր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Դոնեցկի Պետրովսկի շրջանում գնդակոծության հետևանքով մեկ մարդ է զոհվել։ Տեղեկությունը հայտնում են Ուկրաինայի ռազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունից։
«Վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնի օպերատիվ տվյալներով՝ հոկտեմբերի 1-ին Դոնեցկում զոհեր են եղել քաղաքացիական անձանց շրջանում։ Դոնեցկ քաղաքի Պետրովսկի շրջանում զոհվել է 1956 թվականին ծնված մի տղամարդ» - ասված է ներկայացուցչության Telegram-յան ալիքում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Սեպտեմբերի 23-27-ը անցկացվեցին ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի ու Զապորոժիեի մարզերի՝ ՌԴ-ի կազմի մեջ մտնելու հանրաքվեներ:
Սեպտեմբերի 30-ին Պուտինը ստորագրեց ԴԺՀ-ն, ԼԺՀ-ն, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին պայմանագրերը։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 219-րդ օրը։