Դաշնակից զորքերը դուրս են բերվել Կրասնի Լիմանից․ Կադիրովը մեղադրել է գեներալին

Ռամզան Կադիրով
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Կրասնի Լիմանը լքելու համար մեղադրել է Ալեքսանդր Լապինին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Շրջափակման սպառնալիքի պատճառով դաշնակից զորքերը դուրս են բերվել Կրասնի Լիմանից և տեղափոխվել ավելի բարենպաստ սահմաններ։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Չնայած կրած կորուստներին, ունենալով ուժերի և միջոցների զգալի գերազանցություն` հակառակորդը պահեստային ուժեր է մտցրել ու շարունակել այդ ուղղությամբ հարձակումը», - ավելացրել են ՊՆ-ում:
Միևնույն ժամանակ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը ԿրասնիԼիմանը լքելու համար մեղադրել է գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինին։
«Այդ հատվածի պաշտպանությունը ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։ Այն Լապինը, որը Ռուսաստանի հերոսի աստղ է ստացել Լիսիչանսկը վերցնելու համար, թեև փաստացի այնտեղ չի էլ եղել», - Telegram-ում գրել է Կադիրովը։
Նա ավելացրել է, որ բանակային նեպոտիզմը լավ բանի չի հասցնի։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 219-րդ օրը։
Կանայք և պետական հավատարմագրումով բուհերի ուսանողները չեն մասնակցի զորահավաքին. Շոյգու