ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Արդարադատության ակադեմիայի ճաղավանդակներով պարիսպը փլուզվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 06:39-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Փիրումյաններ փողոցի թիվ 9 հասցեում արդարադատության ակադեմիայի շինության պատերը և հենասյուները փլուզվել են, լցվել մոտակա շինարարական հրապարակ։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ ակադեմիայի վարչական շենքի հարևանությամբ կառուցվող շենքի փոսորակի եզրից տեղի է ունեցել հողաշերտի փլվածք։ Դրա հետևանքով փլուզվել է նաև ակադեմիայի ճաղավանդակներով պարիսպը (մոտ 8 քմ), տուժածներ չկան:
Փրկարարները սահմանազատել են տարածքը: