ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Երգչուհի Ալլա Պուգաչովան մեկ միլիարդ ռուբլու դիմաց վաճառքի է հանել Գրյազ գյուղում գտնվող իր դղյակը: Տեղեկությունը հայտնում են տելեգրամյան մի շարք ալիքներ։
Պուգաչովայի տնօրեն Ելենա Չուպրակովան ՌԻԱ Նովոստիին ասել է, որ չի մեկնաբանելու այդ լուրը։
«Ես ոչինչ չեմ մեկնաբանելու», - ասել է նա։
Հիշեցնենք` Ռուսաստանի արդարադատության նախարարությունը արտասահմանյան գործակալի գործառույթներ կատարող ֆիզիկական անձանց ռեեստրում է գրանցել Պուգաչովայի ամուսնուն՝ շոումեն Մաքսիմ Գալկինին: Դրանից հետո վերջինս հայտարարել է, որ համաձայն չէ այդ կարգավիճակի հետ։ Ալլա Պուգաչովան ՌԴ արդարադատության նախարարությանը խնդրել է իրեն էլ որպես արտասահմանյան գործակալ ճանաչել, սակայն գերատեսչությունն անտեսել է այդ հայտարարությունը: