Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվա մեկնելու հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից։ Տեղեկությունը հրապարակվել է Ազգային ժողովի կայքում։
«Հարգելի պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի և ՀՀ ԱԺ-ի միջև փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնություն»,– գրել է Վոլոդինը։
Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա կմեկնի հոկտեմբերի 9-ին: Նախատեսվում է եռօրյա այց:
Հիշեցնենք` Սիմոնյանը նաև նախորդ տարվա հոկտեմբերին էր Մոսկվա մեկնել, որտեղ հանդիպումներ էին կայացել Վոլոդինի, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։