Վանաձորում երկու կին 7-րդ անգամ են մայրացել

Վանաձորում երկու կանայք 7-րդ անգամ են մայրացել
Մոսինյանների ընտանիքի որդին ծնվել է 4.4 կգ, իսկ Հովհաննիսյանների ընտանիքի որդին` 2.85 կգ քաշով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վանաձորի բժշկական կենտրոնի ծննդատանը երեկ՝ սեպտեմբերի 29-ին, լույս աշխարհ է եկել Մոսինյանների ընտանիքի 7-րդ տղան: Միաժամանակ 7-րդ երեխան է ծնվել նաև վանաձորցի Հովհաննիսյանների ընտանիքում: Տեղեկությունը հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը։
Մոսինյանների ընտանիքի տղան ծնվել է 4.4 կգ քաշով, 52 սմ հասակով:
Նշվում է, որ ընտանիքի ավագ որդին 14 տարեկան Սարիբեկն է՝ Դյուցազնագրքի ավելի քան 10 ռեկորդների հեղինակ:
Փոքրիկի անունը ընտանիքում դեռ չեն որոշել, հայրն ասել է՝ ընտրությունը բարդ է, քննարկումներին մասնակցում են նաև փոքրիկի եղբայրները:
Հովհաննիսյանների ընտանիքում ծնված 2850 գրամ քաշով փոքրիկը ընտանիքի 4-րդ տղան է: Տանը նրան սպասում են 3 քույրերն ու 3 եղբայրները:
Վանաձորի բժշկական կենտրոնի անձնակազմը սրտանց շնորհավորում է երկու ընտանիքներին, փոքրիկներին մաղթում խաղաղ և անհոգ մանկություն:
Նորածինները կօգնեն ծնողներին մարել հիփոթեքային վարկի որոշ մասը. փոխնախարար