Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա 4 տուժած

Ջորում հայտնված ավտոմեքենա. արխիվային լուսանկար
Տուժածները Լոռու մարզի բնակիչներ են։ Բոլորին տեղափոխել են բուժկենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի մարզում ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով կա 4 տուժած։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 02։50-ի սահմանում, Լոռու մարզի բնակիչ 49-ամյա Արամ Ս.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել ձորում։
Վթարի հետևանքով Արամ Ս.-ն և ուղևորները՝ 25-ամյա Մհեր Ս.-ն, 36-ամյա Արման Պ.-ն, 36-ամյա Ալեքսանդր Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայքի բուժմիավորում» ՓԲԸ։
Կայք տեղեկություններով` վարորդն ու վիրավորները պայմանագրային զինծառայողներ են։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է վարույթ։
Ավտովթարի ենք ենթարկվել ես ու հորեղբորս աղջիկը. Թալինի համայնքապետը մանրամասներ է հայտնել