ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Վայոց Ձորի Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում սողանք է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 08։49-ին։
Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ շուրջ 200 քմ տարածքում սողան է ակտիվացել։ Արդյունքում 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Շատին գյուղի տարածքը սողանքային գոտի է։ Այստեղ պարբերաբար սողանքներ են գրանցվում։ 2020թ–ի սեպտեմբերի 7-ին գյուղում շինություն էր փլվել։