Թուրքիան սպառնում է պատասխանել Կիպրոսի հարցում Վաշինգտոնի որոշմանը

Մևլութ Չավուշօղլու. Արխիվային լուսանկար
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը սեպտեմբերի 27-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է օգտվել աշխարհի խառը վիճակից` հայ–թուրքական ու հույն–թուրքական հարաբերություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Թուրքիան անպատասխան չի թողնի հունական Կիպրոսին զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու ԱՄՆ որոշումը։
Այս մասին, ըստ թուրքական Anadolu գործակալության, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Թուրքիան կոնկրետ քայլերով կպատասխանի հունական Կիպրոսի զենքի էմբարգոն չեղարկելու Վաշինգտոնի որոշմանը։ Եթե դուք ցանկանում եք էսկալացիա կղզում, մենք պատշաճ կերպով կպատասխանենք»,- ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել էր, որ Հյուսիսային Կիպրոսում Թուրքիան 40 000 հոգանոց ռազմական կոնտինգենտ ունի և ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ընդդեմ Կիպրոսի ձեռնարկած սպառազինությունների մրցավազքի։
Նշենք, որ Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը սեպտեմբերի 27-ին Երևանում հայտարարել էր, որ Թուրքիան փորձում է օգտվել աշխարհի խառը վիճակից` հայ–թուրքական ու հույն–թուրքական հարաբերություններում։
ԱՄՆ–ն Կիպրոսից հանել է զենքի էմբարգոն 2023 ֆինանսական տարվա համար
Նրա խոսքով, Թուրքիան դեմ է անգամ, որ Հունաստանը պաշտպանական զենքեր ուղարկի իր կղզիներ` ռազմածովային ուժեր տեղակայելով Էգեյան կղզիներից մի քանի մղոն հեռավորության վրա ու սպառնալով պատերազմ սկսել Հունաստանի։