Թուրքիայում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է եղել

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բինգյոլ նահանգի Չերմեն գյուղից 11 կմ դեպի հյուսիս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի արևելյան հատվածում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ազգային երկրաբանական ծառայությունը (USGS)։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Բինգյոլ նահանգի Չերմեն գյուղից 11 կմ դեպի հյուսիս։
Դա Հայաստանի հետ սահմանից մոտ 280 կմ հեռավորության վրա է։
Երկրաշարժ Թուրքիայում. ցնցումները զգացվել են նաև Երևանում և Շիրակում