Պեսկովը մեկնաբանել է «Թուրքական հոսքի» օպերատորի լիցենզիայի չեղարկումը

«Թուրքական հոսք». Արխիվային լուսանկար
Սեպտեմբերի 18-ին «Թուրքական հոսք» ծովային գազատարի օպերատորի արտահանման լիցենզիան ժամկետից շուտ չեղարկվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Թուրքական հոսքի» օպերատոր South Stream Transport B.V.-ի արտահանման լիցենզիայի չեղարկումը չի ազդում գազատարի շահագործման վրա, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովի խոսքով` գազամատակարարումը շարունակվում։
Սեպտեմբերի 18-ին Եվրամիության պատժամիջոցների պատճառով «Թուրքական հոսք» ծովային գազատարի օպերատորի արտահանման լիցենզիան ժամկետից շուտ չեղարկվել էր։ Հիշեցնենք, որ այն ռուսական վառելիքը Սև ծովով տեղափոխում է Թուրքիա։
ՌԴ-ն տվյալներ ունի «Հյուսիսային հոսքերի» պայթյուններին Արևմուտքի առնչության վերաբերյալ
South Stream-ը հայտնել է, որ արդեն դիմել է արտահանման լիցենզիայի երկարաձգման համար և սպասում է Նիդեռլանդների իշխանությունների պատասխանին: Միաժամանակ գազատարով մատակարարումները չեն տուժի, վստահեցրել են ընկերությունում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թուրքիա ռուսական գազի մատակարարումների 25 տոկոսը վճարվելու է ռուբլով։ Նախագահ Վլադիմիր Պուտինը նաև նշել էր, որ ռուսական կողմը պատրաստ է մեծացնել դեպի Թուրքիա արտահանման ծավալները։