Պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով

Պատրիարք Կիրիլը . Արխիվային լուսանկար
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդին անկողնային ռեժիմ է նշանակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը վարակվել է կորոնավիրուսով, նրա հանդիպումներն ու ուղևորությունները չեղարկվել են, ասել է Մոսկվայի պատրիարքարանի հասարակության և ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան։
«Առաջիկա օրերին պատրիարք Կիրիլի բոլոր ծրագրված հանդիպումներն ու ուղևորությունները չեղարկվում են COVID-19-ով վարակվելու պատճառով, որն ուղեկցվում է ծանր ախտանշաններով, ուստի անկողնային ռեժիմի և մեկուսացման անհրաժեշտություն կա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Լեգոյդան հավելել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի վիճակը բավարար է։