Փաշինյանն ազատել է աշխատանքից ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարին

Գեղամ Շախբազյան. Արխիվային լուսանկար
Շախբազյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի սեպտեմբերի 6-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղամ Շախբազյանն ազատվել է քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից:
Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։
Շախբազյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։
Լևոն Մինասյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից
Քաղաքաշինության, տեխնիկական և հակահրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար էր նշանակվել 2018-ի սեպտեմբերի 6-ին։
Մինչ այդ նա աշխատել է մասնավոր ոլորտում` 2017-2018 թթ.–ին` «ՄՏՍ Հայաստան» ՍՊԸ–ում` FMC տեղանքի սպասարկման ինժեներ, 2015-2017 թթ.–ին`«Էյ Դի ՍԻ» ՍՊԸ–ում` ցանցի սպասարկող ինժեներ, մոնիտորինգի մասնագետ, 2012–2015 թթ.–ին` «Էյ Ար Այ Սի Թի» ՍՊԸ–ում`անվտանգության և հակահրդեհային համակարգերի ինժեներ-մենեջեր։