«Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց...». Զելենսկին պատասխանել է Պուտինի կոչին

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կիևին կոչ էր արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և նստել բանակցությունների սեղանի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ երկխոսության, «բայց եթե այն ուրիշ նախագահ ունենա»: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Կրեմլում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքների վերաբերյալ, այսօր ասաց, որ Մոսկվան Կիևին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր մարտական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղանին։ Ռուսաստանը պատրաստ է դրանց:
«Ուկրաինան եղել և մնում է բանակցային ջանքերի առաջատարը։ Հենց մեր պետությունն է միշտ առաջարկել Ռուսաստանին համաձայնության գալ հավասար, ազնիվ, արժանապատիվ և արդար պայմաններում գոյակցության շուրջ: Ակնհայտ է, որ Ռուսաստանի այս նախագահի հետ դա անհնար է... Մենք պատրաստ ենք երկխոսության, բայց արդեն Ռուսաստանի այլ նախագահի հետ»,- տեսաուղերձում հայտարարել է Զելենսկին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 218-րդ օրը։