Խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետը նշեց` Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Հանրային հեռուստաընկերության եթերում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հարցը կարող է և չլինել։ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի ԼՂՀ ժողովուրդը` իր ընտրած ներկայացուցչի միջոցով։ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ղարաբաղի հարցով հիմնական բանակցողը և շահառուն»,– նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով` խաղաղության պայմանագրի հիմքում պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականության ճանաչումը։
Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել. ՌԴ ԱԳՆ
Փաշինյանը նշեց, որ եթե Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին Անկախ պետությունների համագործակցություն ստեղծելու համաձայնագրի վրա, ապա հայկական կողմը պատրաստ է այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։
Ալիևը «հրաժեշտ է տվել» ԵԱՀԿ ՄԽ-ին և խոսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի մասին